Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահի լիազորությունների ընդլայնմանը

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահի լիազորությունների ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումներին, որով կընդլայնվեն նախագահի լիազորությունները, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ըստ այդ ուղղումների, Թուրքիայի նախագահը կունենա գործադիր իշխանություն, որը, մասնավորապես, թույլ կտա նրան նախարարներ նշանակել ու ազատել: Ուղղումներին հավանություն է տվել 481 պատգամավորից 340-ը, «դեմ է» քվեարկել 135-ը:

Ավելի վաղ, Reuters-ը հայտնել էր, որ Թուրքիան կարող է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն անցկացնել ապրիլի առաջին շաբաթվա մեջ: Հանրաքվեից հետո, ըստ Թուրքիայի սահմանադրության, երկիրը կարող է անցում կատարել նախագահական հանրապետության:

Ըստ փաստաթղթի, երկրում ներմուծվում է փոխնախագահի պաշտոնը, վերացվում է վարչապետի պաշտոնը: Գործադիր իշխանության ամբողջ ծավալին կտիրապետեն երկրի նախագահն ու փոխնախագահը:

Բացի այդ, նվազեցվում է խորհրդարնի պատգամավոր դառնալու համար տարիքային սահմանափակումը 25-ից մինչև 18 տարեկան: Իսկ օրենսդիրների քանակը կավելանա 550-ից մինչև 600, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ եթե փաստաթուղթն ընդունվի, երկրի զինված ուժերն ու հատուկ ծառայությունները կանցնեն նախագհի անմիջական ենթակայության տակ: Այժմ դրանց քանակաը կանոնակարգում է կոլեգիալ մարմինը՝ Գերագույն ռազմական խորհուրդը:

Սահմանադրական բարեփոխումը երկրում նախաձեռնել է իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը և համաձայնեցվել ընդդիմության հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---