Սև ծովը սառել է Բուլղարիայի հարավային ափի մոտ

Սև ծովը սառել է Բուլղարիայի հարավային ափի մոտ

PanARMENIAN.Net - Եզակի բնական երևույթ է տեղի ունեցել. բուլղարական Բուրգասի մոտ Սև ծովը սառել է:

1954-ից ի վեր առաջին անգամ սառույց է առաջացել Բուրգասի ծովային նավահանգստում` այնտեղ կայանված նավերը վերածելով սառցե արձանների, գրում է ՏԱՍՍ-ը:

Երկրի հյուսիս-արևելքում Վարնայի շրջանում սառույց է առաջացել նաև Վարնայի լճի ափերին: Այդ վայրում նման երևույթ գրանցվել է վերջին 100 տարում` 1929-ին, 1942-ին և 1954-ին:

Գրեթե լիովին սառել է Դանուբը, նավարկությունը դադարեցվել է:«Հունվարին Բուլղարիայի օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով ցածր է վերջին 15 տարվա միջին ամսական ջերմաստիճանից»,-ասել է Օդերևութաբանության ինստիտուտի Վարնայի բաժանմունքի տնօրեն Իվան Իվանովը:

Կարճաժամկետ կանխատեսումները մինչև հունվարի վերջը զգալի ջերմացում չեն խոստանում: Հունվարի լույս 13-ի գիշերը Բուլղարիայի ամբողջ տարածքում 20 աստիճան սառնամանքի է գրանցվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---