Զեկույց. Թուրքիայում օրենքը գործնականում չի գործում

Զեկույց. Թուրքիայում օրենքը գործնականում չի գործում

PanARMENIAN.Net - Միջազգային ոչ կառավարական World Justice Project կազմակերպությունը հրապարակել է 2016թ. «Օրենքի գերակայության ինդեքսը»: Թեմային անդրադարձել է թուրքական Sözcü թերթի թղթակից Մուրաթ Մուրաթօղլուն: Նա տեղեկացնում է, որ վերոհիշյալ զեկույցում Թուրքիան 113 երկրի շարքում գրավել է 99-րդ տեղը:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 100.000 մարդ, արդյունքների վերլուծությամբ զբաղցվել է ավելի քան 3.000 մասնագետ:

Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրք լրագրողը հեգնաբար առաջարկում է իր հայրենակիցներին՝ հնարավորության դեպքում հանգիստ խղճով ներդրումներ կատարել Զամբիայում, Ղրղզստանում կամ Գվատեմալայում, քանի որ այդ երկրներն օրենքի գերակայության առումով Թուրքիայից ավելի ապահով վիճակում են գտնվում:

Մյուս կողմից՝ Մուրաթօղլուն Թուրքիայի քաղաքացիներին «մխիթարում» է այն փաստով, որ իրենց երկրում օրենքի գերակայությունը, այնուամենայնիվ, ավելի բարվոք վիճակում է, քան Ուգանդայում, Կամբոջայում և Նիկարագուայում:

Հեղինակը նշում է, որ Թուրքիայում տարբեր կազմակերպությունների ունեցվածքը բռնագրավվում է, իսկ հազարավոր մարդիկ ազատազրկված են այն դեպքում, երբ նրանց վերաբերյալ անգամ մեղադրական եզրակացություններ դեռ կազմված չեն:

Չնայած այս ամենին՝ Մուրաթօղլուն «անարդար» է համարում World Justice Project-ի արդյունքները՝ առաջարկելով ստեղծել սեփական՝ թուրքական անվտանգության ինդեքսը և ամեն տարի այդ սանդղակում առաջին տեղը տալ Թուրքիային:

Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիային ոչ միայն միջազգային հանրությունը չի վստահում, այլև հենց իրենք՝ Թուրքիայի քաղաքացիները: «Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպության» (OECD) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում շատ ցածր մակարդակի վրա է նաև միջանձնային վստահության մակարդակը: Հարցվածների միայն 24 տոկոսն է նշել, որ վստահում է իր շրջապատի մարդկանց: Այսպիսով Թուրքիան միջանձնային վստահության սանդղակումնախավերջին տեղն է զբացեղնում:

«Անվստահության ամենագլխավոր պատճառն այն է, որ Թուրքիայում օրենքը գործնականում չի գործում», -եզրափակում է Մուրաթօղլուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---