Բախումներ Թուրքիայում. Զինծառայողներ են սպանվել

Բախումներ Թուրքիայում. Զինծառայողներ են սպանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բիթլիս գավառում 2 թուրք զինծառայող է սպանվել, ևս 3-ը վիրավորվել է քրդերի հետ մարտերում: Թուրքական զինուժը գործողություն է իրականացնում այդ երկրում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ, հայտնում է Haqqin.az-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով:

Հայտնի է, որ Բիթլիսում ՔԱԿ դեմ գործողությունը շարունակվում է:

Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Թուրքիայում 2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինված հակամարտության վերսկսումից հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով ավելի քան 800 թուրք զինվորական և ոստիկան է սպանվել, ինչպես նաև մոտ 300 քաղաքացիական անձ: Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում ՔԱԿ մոտ 10.000 անդամի սպանության մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---