Թուրքերի 77 տոկոսը ԱՄՆ-ն ընդունում են որպես ռազմական սպառնալիքի պոտենցիալ աղբյուր

PanARMENIAN.Net - Pew Հետազոտական կենտրոնի (ԱՄՆ) կատարած նոր հարցումը ցույց է տվել, որ ՆԱՏՕ-ում դաշնակիցներ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի անընդհատ վատթարացող հարաբերությունների ֆոնի վրա, թուրքերի 3/4-ից ավելին ԱՄՆ-ն դիտարկում են որպես ռազմական սպառնալիքի պոտենցիալ աղբյուր: «Թուրքիայում բնակչության 77 տոկոսը գտնում է, որ ԱՄՆ-ն կարող են ռազմական սպառնալիք ներկայացնել, ինչը 11 տոկոսով շատ է, քան 2005 թվականին էր: Իրաքի կողմից սպռանալիք են տեսնում հարցվածների միայն 13 տոկոսը, 9 տոկոսը որպես պառնալիք են ընդունում Ռուսաստանը եւ 6 տոկոսը` Իրանը: Թուրքերի միայն 9 տոկոսն է բարիդրացիական կարծիք կազմում Միացյալ Նահանգների մասին: Վերլուծաբանները գտնում են, որ Ամերիկայի մասին թուրքական կարծիքի վատթարացումը տեղի է ունենում Իրաքի պատերազմի հետ կապված վիճաբանությունների եւ Հյուսիսային Իրաքում Քրդական Աշխատանքային կուսակցության (PKK) դեմ պայքարում օժանադակելու Վաշինգթոնի մերժման արդյունքում», գրում է Turkish Daily News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---