Դավիթ Ապցիաուրի. Կովկասում սառեցված հակամարտություններ չկան, կան սառեցված խնդիրներ

PanARMENIAN.Net - «Այսօր Կովկասում չկան սառեցված հակամարտություններ, կան սառեցված խնդիրներ»,- ասել է Լիտվայում Վրաստանի դեսպան Դավիթ Ապցիաուրին միջազգային ամառային Ակադեմիայի ժամանակ, որը անցնում է լիտվական կոնֆերանս-կենտրոն «Դուբինգյայում» եւ նվիրված է մերձբալթյան-սեւծովյան համագործակցությանն ու Ռուսաստանի դերակատարությանը «սառեցված հակամարտություններում»:



«Մեր դիրքորոշումն այսօր այսպիսին է. մենք բոլորս շատ ժամանակ եւ բազմաթիվ հնարավորություններ ենք բաց թողել, սակայն պետք է առաջ գնալ,- ասել է դեսպանը: - Պետք է հեռանալ ընդունված ստերեոտիպերից եւ ուղիղ երկխոսություն տանել կողմերի միջեւ, որպեսզի ընդհանուր հայտարար գտնվի: Վրաստանը ակտիվորեն զարգանում է, եւ մեզ հետ Աբղազիան եւ Օսիան եւս շատ բանի կարող են հասնել»:



Լիտվայում Վրաստանի դեսպանն ընդգծել է, որ «Ռուսաստանն այդ իրադրությունում անկասկած հանդիսանում է մեծ ընտանիքի այն անդամը, ով իրեն պահում է ոչ այնպես, ինչպես ընդունված է»,- հաղորդում է Կավկազ-Պրեսս-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---