Դիարբեքիրում ոստիկանական մեքենա է պայթեցվել. 4 մարդ է զոհվել![]() 17 հունվարի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կենտրոնական շրջանում հունվարի 16-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 թուրք ոստիկան է սպանվել: Անհայտ անձինք նախօրոք ականապատել են ճանապարհի հարևանությամբ գտնվող գերեզմանոցի բետոնե ցանկապատը և այն պայթեցրել այն ժամանակ, երբ անցնելիս է եղել ոստիկանական մեքենան: Հզոր պայթյունի հետևանքով զրահապատ մեքենայի մեջ սպանվել է 4, վիրավորվել 2 ոստիկան, Demokrathaber.org-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Դիարբեքիրի նահանգապետարանի տարածած համապատասխան հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել ահաբեկչական հարձակման մեղավորներին գտնելու նպատակով: Պայթյունն իրականացնելու կամ դրա հետ կապ ունենալու համար արդեն ձերբակալվել է 3 հոգի: Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բիթլիս գավառում 2 թուրք զինծառայող է սպանվել, ևս 3-ը վիրավորվել է քրդերի հետ մարտերում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |