Սուրենյան. Արարատյան դաշտում մառախուղի հիմնական պատճառ անտիցիկլոնը թուլանում է18 հունվարի 2017 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Արարատյան դաշտում սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Այսօր վերջապես մի դրական բան երևաց: Սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Հունվարի 19-ին, 20-ին և 22-ին Թուրքիայի տարածքից Հայաստան կներթափանցեն տեղումնաբեր ցիկլոններ, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն: Մոտեցող ցիկլոնի ուժը մեծ չէ, բայց ամեն դեպքում, գիտական նյութերի վերլուծությունները մեզ բերում են այն եզրակացության, որ այն որոշակի դրական ազդեցություն կթողնի Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտի քայքայման վրա: Բնականաբար այն միանգամից չի վերանա, բայց հունվարի 19-22-ին աստիճանաբար կնկատվի դրական տեղաշարժ»,- գրել է Սուրենյանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀՀ տարածքում հունվարի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |