ՀԱԵ Բաղդադի թեմի առաջնորդը վախենում է Իրաքի հայ համայնքի ճակատագրի համար

PanARMENIAN.Net - «Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման կոչերը երկկողմանի սուր թուր է: Ամերիկյան ռազմական ներկայությունը վերջիվերջո կավարտվի, սակայն ԱՄՆ-ի ղեկավարությամբ անվանգության ուժերը նվազեցնում են բռնությունը Իրաքում»,- հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Բաղդադի թեմի առանորդ, արքեպիսկոպոս Ավակ Ասադուրյանը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կողմից կազմակերպված «Միասին հանուն խաղաղության եւ արդարադատության Մերձավոր Արեւելքում» համաժողովին` Հորդանանի մայրաքաղաք Ամմանում: Նրա խոսքերով, օկուպացրած ուժերը պետք է հետեւեն Ժնեւի կոնվենցիային եւ երաշխավորեն երկրի անվտանգությունը: «Եթե նրանք ի վիճակի լինեին դա անել, խնդիրներից շատերը լուծված կլինեին: Անվտանգությունն անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդավարությունը կենսական լինի»,- հայտարարել է Իրաքի Քրիստոնեական առաջնորդների խորհուրդը ներկայացնող հայ արքեպիսկոպոսը:



Նա նաեւ հուսահատություն է հայտնել Հորդանանի որոշման առնչությամբ` հրաժարվել Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման պահանջից: «Ինչով է պայմանավորված այդ դիրքորոշումը. խաղաղության ձգտում, թե աջակցություն ահաբեկիչներին: Ամեն օր ահաբեկչական գործողությունների արդյունքում մահանում եմ մարդիկ, ովքեր կարող էին դառնալ նոր Իրաքի հիմնադիրները: Դա հանգեցնում է ուղեղների արտահոսքի, ինչը խայտառակություն է, քանի որ տասնամյակներ են պետք, որպեսզի որակյալ մասնագետներ կրթվեն»,- ասել է Ասադուրյանը: Նա հիշեցրել է վերջերս Իրաքում երկու հոգեւորականների սպանությունը եւ նշել է, որ նրա եկեղեցու ծխականներից 27-ը զոհվել են եւ 23-ը` առեւանգվել: «Իրաքի քրիստոնյա բնակչությունը 7-8 տոկոսից նվազել է մինչեւ 3-4 տոկոս: Հայկական եկեղեցու ծխականների թիվը 600-700-ից նվացել է մինչեւ 100-150: Ոմանք թողել են Բաղդադը` վախենալով իրենց կյանքի համար կամ էլ բավական բենզին չունենալով ավտոմեքենայի համար: Իմ խոսքը համայնքին. մի վախեցեք, սակայն զգույշ եղեք»,- ասել է Իրաքի հայկական թեմի առաջնորդը, գրում է Կալիֆորնիայում լույս տեսնող FrontPage magazine. com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---