«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում կարող է մահացած կերպարներից մեկը հայտնվել19 հունվարի 2017 - 11:44 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում էկրաններին նորից կհայտնվի լորդ Ուոլդեր Ֆրեյը, որը պատասխանատու է սերիալի գլխավոր հերոսներից մի քանիսի մահվան համար, ասվում է երկրպագուների կայքում: Այդ կերպարը զոհվել է 6-րդ եթերաշրջանի վերջում` Արյա Սթարքի (Մեյսի Ուիլյամս) ձեռքից: Սակայն, ըստ Watchers on the Wall պորտալի, բրիտանացի Դևիդ Բրեդլին, որը կատարել է Ֆրեյի դերը, հայտագրված է նոր եթերաշրջանի դերասանների ցանկում: Unitedagents.co.uk կայքում զետեղված պաշտոնական ռեզյումեում նույնպես հիշատակվում է, որ նա նկարահանվել է սերիալի շարունակության մեջ, գրում է Lenta.ru-ն: «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանը կցուցադրվի 2017-ի ամռանը և բաղկացած կլինի 7 սերիայից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Դևիդ Բրեդլին հայտնի է նաև Արգուս Ֆիլչի դերակատարմամբ Հարի Փոթերի մասին ֆիլմերում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |