Հնագետներն Իսրայելում Սողոմոն արքայի դարաշրջանի ամրոց են պեղել

Հնագետներն Իսրայելում Սողոմոն արքայի դարաշրջանի ամրոց են պեղել

PanARMENIAN.Net - Իսրայելի Թամնա դաշտավայրում հնագետները հայտնաբերել են հնագույն պաշտպանական ամրոցի ավերակներ, որոնք թվագրվում են Դավիթ և Սողոմոն արքաների ժամանակաշրջանով՝ Ք.ա. 10-րդ դար: The Journal of Archaeological Science: Reports-ին հղումով Gazeta.ru-ն հաղորդում է, որ հայտնաբերվել է նաև ավանակների համար նախատեսված ախոռ, ինչը վկայում է պաշտպանական լավ մշակված համակագի և հեռավոր բնակավայրերի հետ առևտրի կարևորության մասին:

Ամրոցը գտնվել է Սողոմոն թագավորի պղնձի հանքերից ոչ շատ հեռու:

«Չնայած Հին կտակարանում որևէ նկարագրություն չկա Սողոմոն թագավորի հանքերի մասին, բայց կա հիշատակում Արավա դաշտավայրում Իսրայելի և Եդովմի միջև զինված հակամարտության մասին»,- ասել է հնագիտական խմբի ղեկավար դոկտոր Էրեզ Բեն-Յոզեֆը:

Նա հայտնել է նաև, որ այդ ժամանակ՝ երկաթե դարում, պղինձը եղել է հազվադեպ հանդիպող և դժվար հասանելի նյութ, և դրա համար պայքարը հանգեցրել է զինված բախումների: Դատելով պաշտանական համակագից, Սողոմոնը թագավորել է անկայուն և ռազմական սպառնալիքներով լի մթնոլորտում:

Հնագետը նշել է, որ Հին կտակարանում նկարագրված այդ տարիներին տեղի ունեցած իրադարձությունները պատմական ճշտության տեսանկյունից կարելի է վիճարկել, բայց տվյալ դեպքում հնագիտական տվյալներին դրանք չեն հակասում:

Սողոմոն Իմաստունը Հրեաստանի (Իսրայել-Հուդայի) թագավորն է եղել մ․թ․ա․ մոտ 950 թվականից։ Դավիթ թագավորի որդին է, գահակիցը (մ․թ․ա․ 967 թվականից) և հաջորդը։ Հաղթել է թագապահանջ եղբորը՝ Ադոնիային, իրականացրել մի շարք վերափոխումներ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---