Ֆրենք Փալոուն. Հայոց ցեղասպանության հերքումը աբսուրդ է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ, Ներկայացուցիչների պալատի Նյու-Ջերսին ներկայացնող անդամ Ֆրենք Փալոունը ելույթ է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի վերջում կայացած ռազմական դատավարությունների մասին Թուրքիայում, որոնք հայերի դեմ կառավարության գործողությունները որակել են որպես ցեղասպանություն: Դա կոնգրեսականի ելույթների շարքից երրորդն է, որոնք նա ծրագրել է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի աջակցությունը մեծացնելու համար: «Հայոց ցեղասպանության հերքումը աբսուրդ է: Նայեք այդ կործանելի իրադարձությունների պատմությանը 1915-1918 թթ: Չի կարելի հերքել, որ դա Ցեղասպանություն էր այդ բառի ողջ էությամբ: Ճշմարտությունն ապացուցելու միակ ուղին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո ռազմական դատավարություններին հղում կատարելն է: Հետեւելով Օսմանյան Կայսրության քաղաքականությանը` իշխանության եկած երիտթուրքերը շարունակել են սպանությունները: Դատավարություններից առաջ ձերբակալվել է մոտ 400 պաշտոնյա` մեղավոր հայերի սպանությունների մեջ: Նահանգային յոթ դատարանները դատապարտել են հայերի զանգվածային սպանությունները: Առաջին դատավարությունն անցել է Յոզգատում, որտեղ դատում էին երեք պաշոնյայի եւ նահանգապետի, ովքեր մեղավոր էին Անկարայի հայությանը ոչնչացնելու մեջ»,- հայտարարել է Փալոունը` դիմելով Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Կոնգրեսականը հիշեցրել է, որ գլխավոր տրիբունալը կայացել է Ստամբուլում 1919 թվականի ապրիլին, որի ժամանակ «Միացում եւ առաջընթաց» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Թալեաթ-փաշան, Էնվերը եւ Ջեմալը պետական հանցագործներ են հայտարարվել եւ դատապարտվել մահապատժի:



Ֆրենք Փալոունը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի խոսնակին 106-րդ բանաձեւը ներկայացնել քվեարկության` ելնելով նրանից, որ դրա աջակցությամբ հանդես են գալիս արդեն 224 կոնգրեսական, ինչը կազմում է անհրաժեշտ մեծամասնությունը: «Մեր բարոյական պարտքն է դատապարտել XX դարի առաջին ցեղասպանությունը եւ հիշել կոլեկտիվ պատասխանատվության մասին մարդկության դեմ այդ հանցագործության հերքման համար: Մենք պետք է ճանաչենք այդ ողբերգական իրադարձությունները, որոնք կայացել են 1915 թվականին, որպես մի ողջ ազգի համակարգված ոչնչացում: Ճանաչելով դա` մենք կկարողանան կանխել նման գործողությունները ապագայում»,- ընդգծել է Ֆրենք Փալոունը, հաղորդում է կոնգրեսականի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---