ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Հայաստանն ընտրի ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը քննարկվել են Կիպրոսի, Թուրքիայի եւ Հունաստանի հետ Հարավային Կովկասի կապերի հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Ըստ նրա, Հայաստանի էներգետիկայի համար կարեւոր է էներգակիրների դիվերսիֆիկացիան: «ԱՄՆ-ի համար կարեւոր է ապահովել Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգությունը մինչ նրա փակումը: Մենք գտնում ենք, նաեւ, որ նոր անվտանգ ԱԷԿ-ի կառուցումը Հայաստանի համար անհրաժեշտություն է»,-ասել է Բրայզան: Նա նշել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համատեղ ծրագրեր ունի էներգետիկայի ոլորտում` հավելելով, որ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Հայաստանն ընտրի ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ: «Նրանք պետք է միասին աշխատեն այստեղ»,-գտնում է Բրայզան:



Միեւնույն ժամանակ Բրայզան նշել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանում «Վերին Լարս» անցակետի փակումը լրացուցիչ դժվարություններ է ստեծում Հայաստանի համար: «Մենք ջանում ենք ավելացնել ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, ինչպես նաեւ մյուս երկրների հետ եւ հուսով ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կնորմալանան»,-ասել է Բրայզան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---