Սերբիան կարող է փոխզիջման գնալ Կոսովոյի հարցում

PanARMENIAN.Net - Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը համոզված է, որ հնարավոր է փոխզիջումային լուծում գտնել, որն էլ կորոշի Կոսովոյի հետագա ճակատագիրը: Երեմիչի խոսքերով, Սերբիան պատրաստ է նույնիսկ հրաժարվել ինքնիշխանության որոշ առաջնայնություններից մարզի հետ հարաբերություններում: «Խոսքը կարող է գնալ ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի ռեսուրսներին հասու լինելու, միջազգային ֆինանսական ինստիտուտների աշխատանքին մասնակցելու եւ արտերկրում ինչ-որ կերպ ներկայացուցչություններ ունենալու մասին: Մենք պատրաստ ենք հրաժարվել շատ բաներից, սակայն նրանք եւս պետք է պատրաստ լինեն հրաժարվել ինչ-որ բանից»,-հայտարարել է Սերբիայի ԱԳՆ ղեկավարը:



Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշման` միջազգային օրենքներին սկզբունքորեն հետեւելու շնորհիվ, Սերբիան հնարավորություն է ստացել բանակցել Կոսովոյի ալբանացիների հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Կոսովոն, որի բնակչության 90 տոկոսը էթնիկ ալբանցիներ են, գտնվում է ՄԱԿ-ի կառավարման տակ 1999 թվականից ի վեր, երբ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները ստիպեցին սերբական զորքերին լքել մարզի տարածքը: Բելգրադը եւ Կոսովոյի ալբանացիների ղեկավարությունը պետք է բանակցությունների նոր փուլ սկսեն այն բանից հետո, երբ մարզի անկախության հասնելու փորձերը արգելափակվեցին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում: Բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրամիության ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---