ԵՄ. ԵԱՀԿ-ն պետք է առավել խթանիչ քայլեր ձեռնարկի ղարաբաղյան խնդրի լուծման համար

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը աջակցություն է խոստացել Ադրբեջանին որոշ ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Բաքվում Եվրոպական տան ղեկավար Վոլֆգանգ Շպորերը: Նրա խոսքերով, դա նաեւ վերաբերվում է աջակցությանը «մշտական բնակության վայրեր փախստականներին եւ բռնի տեղահանվածների վերադարձնելու գործին, տարածքների ականազերծմանը, ավերված տների վերականգնմանն ու վերակառուցմանը»: «Սակայն դեռեւս մենք չենք կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով միջոցներ հատկացնելու մասին, քանի որ չկա կոնկրետ քաղաքական որոշում: Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, սակայն հասկանում ենք, որ ԵԱՀԿ-ն պետք է առավել խթանիչ քայլեր ձեռնարկի »,-հայտարարել է Վոլֆգանգ Շպորերը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---