Հայ սակրավորները կվերապատրաստվեն ՌԴ ԶՈւ Ականազերծման միջազգային կենտրոնում23 հունվարի 2017 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սակրավորներն առաջիկայում կուսանեն ՌԴ ԶՈւ Ականազերծման միջազգային կենտրոնում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ԶՈւ ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին: ՌԴ Ականազերծման միջազգային կենտրոնում կազմավորվել է ՌԴ ՊՆ ղեկավար, գեներալ Սերգեյ Շոյգուի 2014-ի օգոստոսի 1-ի հանձնարարականով: «2017-ի հունվարից սկսվել է ՀՀ զինծառայողների ուսուցումը լրացուցիչ մասնագիտական վերապատրաստման ծրագրով, որի տևողությունը 2-3 ամիս է: Առաջիկայում վերապատրաստում կանցնեն նաև Աֆղանստանի, Զիմբաբվեի, Մյանմայի, Թուրքմենստանի և այլ երկրների սակրավորները»,-ասել է Ստավիցկին: Նա հավելել է, որ 2014-2016թթ. կենտրոնում մասշտաբային աշխատանք է կատարվել արդիական ուսումնանյութական բազայի ստեղծման և ենթակառուցվածքների վերակառուցման ուղղությամբ: «Բացի այդ, կենտրոն են այցելել օտարերկրյա զինվորական պատվիրակություններ, այդ թվում Աֆղանստանից, Բելառուսից, Եգիպտոսից, Սերբիայից և այլ երկրներից»,-ասել է գեներալը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |