Իրան. Մահմեդական երկրների կողմից ԱՄՆ-ից գնվող զենքը պատկանում է բոլոր մահմեդականներին

PanARMENIAN.Net - Թեհրանը չի անհանգստանում ԱՄՆ-ի կողմից Պարսից ծոցի երկրներին սպառազինման վաճառքի հարցով, հայտարարել է պաշտպանության նախարար Մոսթաֆա Մոհամեդ Նաջարը: «Իրանը հզոր պետություն է տարածաշրջանում եւ չի վախենում ԱՄՆ-ի կողմից այլ երկրներին զենք վաճառելուց»,- նշել է Մ.Մ. Նաջարը:



Մ.Մ. Նաջարի խոսքերով, Միացյալ Նահանգներին սպառազինության մասշտաբային վաճառքի նպատակը ռազմական արդյունաբերությունը սնանկացումից կանխելն է եւ տարածաշրջանում վախի մթնոլորտ ստեղծելը, սակայն տարածաշրջանի համար իրական վստանգ է ներկայացնում Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը, այլ ոչ թե ԱՄՆ-ի աջակցությունը արաբական երկրներին: «Իրանը խնդիրներ չունի հարեւան մահմեդական երկրների հետ, եւ եթե նա զենք է գնում, ապա այն պատկանում է բոլոր մահեդականներին», հաղորդում է IRNA գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---