Խավիեր Սոլանան նորից հայտարարել է, որ Կոսվոն չի կարող նախադեպ դառնալ Ղարաբաղի հակամարտության համար

PanARMENIAN.Net - Կոսովոյին անկախության կարգավիճակի տրամադրումը չի կարող նախադեպ դառնալ այլ հակամարտությունների համար աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին կապերի հարցով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: «Կոսովոյի հարցը այնպիսին է, որը չի կարող համեմատվել այլ տարածաշրջաններում առկա իրավիճակների հետ»,- հայտարարել է Սոլանան:



Սոլանան ցավ է հայտնել, որ Կոսվոյի հարցով խաղաղ համաձայնագիրը այդպես էլ չկնքվեց ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդի շրջանակներում: «Ես կարծում եմ իրադրությունից լավագույն ելքը կլինի` եւս մեկ շանս տալ բանակցություններին: Դա ըստ էության հենց այն է, ինչին հանգել են ԵՄ նախարարները հուլիսի 23-ի հանդիպմանը»,- ասել է հանձնակատարը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այդ բանակցությունները չեն կարող անվերջ ընթանալ, եւ պետք է 120 օրվա սահմանափակում ունենան:



«Ես դիմում եմ Բելգրադին եւ Պրիշտինային ակտիվորեն եւ կառուցողական միանալ բանակցությունների վերջնական փուլին: ԵՄ-ն ցանկանում է այդ գործընթացը առաջ տանել եւ շարունակական լուծում գտնել Կոսովոյի կարգավիճակի հարցով: Մենք կարծիքների միասնություն ենք պնդում այդ հարցով եվրոպական շահերի, ինչպես նաեւ Բալկաններում եվրոպական ապագայի կայունության եւ բարգավաճման համար»,- ընդգծել է Սոլանան, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---