Հայոց ցեղասպանությունը ճանաչել խոստացող քաղաքական գործիչները գործում են ելնելով բացառապես սեփական շահերից

PanARMENIAN.Net - «Ցեղասպանույթան մասին աշխարհին պետք է ասեն իրենք` հայերը, նրանցից ոչ ոք դա չի անում: Այդ հարցում Հայաստանը չի կարող որեւէ մեկի վրա հույս դնել: Այն քաղաքական գործիչները, ովքեր խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գործում են բացառապես ելնելով սեփական շահերից եւ պետք չէ հեռու գնալ օրինակների համար. ԱՄՆ-ի վերջին 3 նախագահները»,- Երեւանում` Ամերիկյան համալսարանում տված դասախոսության ժամանակ հայտարարել է անգլիական The Independent թերթի թղթակից Ռոբերտ Ֆիսքը: Նա հիշեցրել է, որ Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդը առաջինը ցեղասպանություն է անվանել Ուինսթոն Չերչիլը անցյալ դարի 30-ական թվականներին: «Ճիշտ է, նա այն ժամանակ ոչ վարչապետ էր, ոչ էլ նույնիսկ քաղաքական գործիչ, նա լրագրող էր Մերձավոր Արեւելքի գծով»,- նշել է Ֆիսքը:



Խոսելով Մեծ Բրիտանիայի դիրքորոշման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում` Ֆիսքը հայտարարել է, որ դիրքորոշման լավագույն օրինակն այն է, որ 2000 թվականին վարչապետ Թոնի Բլերը հունվարի 27-ը հայտարարեց Հոլոքոսթի հիշատակման օր` «մոռանալով» Հայոց ցեղասպանության մասին: «Բրիտանական կառավարությունը գտնում է, որ նա բավարար տվյալներ չունի 1915 թվականի իրադարձությունների մասին, սակայն բավարար տեղեկություններ կան Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին»,- ասել է Independent-ի լրագրողը:



Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է անպայման պայման լինի ԵՄ անդամակցության համար:



Ռոբերտ Ֆիսքը համաշխրահային հռչակ ունեցող լրագրող եւ գրող է, Մերձավոր Արեւելքի մասին գրքի հեղինակ եւ The Independent-ի թղթակից, լրագրության մեջ մի շարք պատվավոր մրացնակների դափնեկիր, ապրում եւ աշխատում է Բեյրութում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---