«Լա Լա Լենդը» հավակնում է «Օսկարի» 13 արձանիկի

«Լա Լա Լենդը» հավակնում է «Օսկարի» 13 արձանիկի

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Լոս Անջելեսում հրապարակվել է «Օսկարի» հավակնորդների ցանկը: Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» մյուզիքլը հավակնում է մրցանակի 14 անվանակարգում և կարող է 13 արձանիկ ստանալ, այդ թվում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Լոս Անջելեսում:

2017-ին «Օսկարի» համար այդ անվանակարգում կպայքարեն նաև «Ժամանումը», «Խղճի թելադրանքով», «Ամեն գնով», «Առյուծը», «Ցանկապատեր», «Լուսնի լույսը», «Մանչեսթերը ծովի մոտ» և «Թաքնված կերպարներ» ֆիլմերը:

Ռեժիսոր Դեմինե Շազելը և մյուզիքլի գլխավոր դերակատարներ Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը հավակնում են «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի» և «Լավագայն դերասան» կոչումներին:

Կնոջ լավագույն դերակատարման համար «Օսկարի» են հավակնում նաև Իզաբել Յուպերը («Նա»), Ռուտ Նեգգան («Սիրել»), Նատալի Պորտմանը («Ջեքի») և Մերիլ Սթրիփը («Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս»):

Լավագույն ռեժիսորի կոչմանը Շազելից բացի հավակնում են նաև Դենի Վիլնյովը («Ժամանում»), Մել Գիբսոնը («Խղճի թելադրանքով»), Քեննեթ Լոներգանը («Մանչեսթերը ծովի մոտ») և Բարրի Ջենքինսը («Լուսնի լույսը»):

«Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են նաև Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը ծովի մոտ»), Էնդրյու Գալֆիլդը («Խղճի թելադրանքով»), Վիգո Մորտենսենը («Կապիտան Ֆանտաստիկ») և Դենզել Վաշինգտոնը («Ցանկապատեր»):

«Լա Լա Լենդը» նաև օրիգինալ սցենարի համար հավակնորդների թվում է` մրցակցելով «Մանչեսթերը ծովի մոտ», «Ծովախեցգետին», «Ամեն գնով» և «XX դասրի կանայք» ֆիլմերի հետ:

«Լա Լա Լենդն» ընդհանուր առմամբ ներկայացված է 14 անվանակարգում, սակայն կարող է ստանալ միայն 13 մրցանակ, քանի որ «Լավագույն երգ» անվանակարգում կինոֆիլմից 2 կոմպոզիցիա է ներկայացված:

«Լա Լա Լենդ» մյուզիքլն արդեն իսկ մեծ աղմուկ է հանել` հաղթելով «Ոսկե գլոբուսի» բոլոր անվանակարգերում, որոնցում առաջադրվել էր: Այն հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր», «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան», «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի», «Լավագույն սցենար», «Լավագույն օրիգինալ երգ», «Լավագույն սաունդթրեկ» անվանակարգերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---