UWC Dilijan-ը` Forbes-ի վարկանիշի լավագույն 5-յակում

UWC Dilijan-ը` Forbes-ի վարկանիշի լավագույն 5-յակում

PanARMENIAN.Net - UWC Dilijan միջազգային դպրոցը, որը հիմնել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, հայտնվել է Forbes-ի վարկանիշի լավագույն հնգյակում։ Դպրոցը ներառվել է ռուս միլիարդատերերի մասնակցությամբ ստեղծված լավագույն դպրոցների վարկանիշում, որին կարելի է ծանոթանալ Forbes հրատարակության պաշտոնական կայքում: Ռուբեն Վարդանյանի հիմնած UWC Dilijan դպրոցը վարկանիշում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, հայտնում է «Sputnik Արմենիան»։

«2014թ-ին Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ հիմնել է միջազգային դպրոցը։ UWC Dilijan դպրոց են հաճախում տաղանդավոր երեխաներ։ Այն գտնվում է Հայաստանի համանուն քաղաքում և մտնում է United World Colleges միջազգային դպրոցների ցանցի մեջ։ Դա նշանակում է, որ ընդունելության քննություններից հետո, ընդունող հանձնաժողովը կարող է աշակերտին ուղարկել այլ երկիր սովորելու, որտեղ նույնպես կա ցանցի դպրոց։ Այսօրվա դրությամբ դպրոցում սովորում են 198 ուսանողներ` աշխարհի 72 երկրներից», — գրում է Forbes-ը։

Վարկանիշում ներառվել են նաև հարուստ բարերաների միջոցներով ստեղծված այլ նախագծեր. Զիյաուդին Մագոմեդովի «Պերիմետրը» (Դաղստան), Վադիմ Մոշկովիչի «Լետովոն» (Մոսկվա), Ելենա Բատուրինայի «Առաջին մոսկովյան մասնավոր գիմնազիան» (Լիպկի), Սիրիուսը (Սոչի)։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---