Դավիթ Հակոբյանը ՀՀ ԶՈւ 25-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդես է բացել Մոսկվայում![]() PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերի 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ հունվարի 26-ին Մոսկվայի եկեղեցական համալիրի ներքո գործող «Տապան» թանգարանում բացվել է ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայոց թեմի աջակցությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է Մոսկվայում Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման կարևորությունն, ինչպես նաև շնորհավորել է երիտասարդ լուսանկարչին ցուցահանդեսի բացման առթիվ: Ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել նաև ներկայացված աշխատանքների հեղինակ Դավիթ Հակոբյանը: Հակոբյանի՝ ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 25-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսին ներկայացված է Հայաստանում և Արցախում վերջին տարիներին արված քսան լուսանկար: Ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 23-ը: Դավիթ Հակոբյանը լուսանկարչությամբ է զբաղվում 2002-ից: 2007-ից աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում որպես ֆոտոլրագրող: 2010-ից ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է: Ստեղծման օրվանից PAN Photo-ի թիմի անդամ է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |