Վրաստանի ՊՆ-ից ավելի քան 2000 զինծառայող և քաղծառայող է կրճատվել

Վրաստանի ՊՆ-ից ավելի քան   2000 զինծառայող և քաղծառայող է կրճատվել

PanARMENIAN.Net - Ավարտվել են Վրաստանի ՊՆ և ԶՈւ համակարգի կրճատումները, ինչի արդյունքում այդ կառույցներից հեռացել կամ հեռացվել է 207 սպա, 123 սերժանտ և 1750 քաղաքացիական ծառայող, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Razm.info-ի հաղորդմամբ՝ կրճատումները 2016-ի սեպտեմբերին՝ իր նշանալումից մոտ մեկ ամիս անց, նախաձեռնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Կրճատումների արդյունքում Վրաստանի պաշտպանության նախարարությունը 32 մլն լարիի (մոտ 11 մլն դոլար) խնայողություն է արել, գրում է Artsakhpress.am-ը:

Նպատակն է ուռճացված հաստիքների կրճատման արդյունքում տնտեսված գումարներն ուղղել զինծառայողների սպառազինման ու մարտական պատրաստության ծախսերին:

Մինչ այդ Վրաստանի պաշտպանությունում աշխատում էր 4870 քաղաքացիական անձ, որոնցից 3181 հոգին հաստիքային աշխատողներ էին: Նաև սրա պատճառով Վրաստանի պաշտպանական բյուջեի մոտ 67 տոկոսն ուղղվում էր աշխատավարձերի ու սոցիալական վճարների ծախսերին: (Վրաստանի ամբողջ պաշտպանական բյուջեն 743,2 մլն լարի է կամ 309,5 մլն դոլար):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---