ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստ կգումարի Իրանում հրթիռների գործարկման հարցով

ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստ կգումարի Իրանում հրթիռների գործարկման հարցով

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին արտահերթ նիստ կգումարի Իրանում միջին հեռահարության բալիստիկ հրթիռների գործարկման կապակցությամբ: Անհապաղ խորհրդակցությունների մասին հարցումը ներկայացրել է ԱՄՆ-ն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դաննի Դանոնը կոչ արեց ԱԽ-ին արձագանքել: Նիստը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00-ին:

Ինչպես հայտարարել է Դանոնը, հունվարի 29-ին հրթիռների գործարկումը Իրանի Սեմնան քաղաքից ոչ հեռու խախտում է ՄԱԿ բանաձևերը, որոնք արգելում են Թեհրանին հրթիռներ գործարկել, որոնք կարող են միջուկային ներուժ ունենալ:

«Համաշխարհային հանրությունը չպետք է «գլուխն ավզաի մեջ թաղի» ի դեմս Իրանի ագրեսիայի»,-կարծում է Դանոնը: «ԿԱՄ ԱԽ անդամները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն ի պատասխան Իրանի վարքի, որը վտանգի է ենթարկում ոչ միայն Իսրայելը, այլ նաև ամբողջ Մերձավոր Արևելքը»,-հավելել է իսրայելցի քաղաքական գործիչը:

Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հրթիռները երբեք չեն հագեցվելու միջուկային մարտագլխիկներով: Պաշտոնական Իրանը պնդում է նաև, որ մատդիր չէ միջուկային զենք զարգացնել, թեև երկրի ռազմական ղեկավարությունը պնդում էր, որ հրթիռային գործարկումների ծրագիրն ընդլայնվի:

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին Իրանի $4,2 մլրդ արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---