UFC չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հերքել է հնարավոր մասնակցությունը «Գահերի խաղին»

UFC չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հերքել է հնարավոր մասնակցությունը «Գահերի խաղին»

PanARMENIAN.Net - Թեթև քաշային կարգում Բացարձակ մարտական առաջնության (UFC) գոտու տիտղոսակիր իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հերքել է հնարավոր մասնակցությունը «Գահերի խաղի» նոր եթերաշրջանի նկարահանումներին:

Ավելի վաղ UFC ղեկավար Դայանա Ուայթը հաստատել էր Մաքգրեգորի մասնակցությունը սերիալի նկարահանումներին: Նշվում էր, որ իռլանդացին կատարելու է Էուրոն Գրեյջոյի դերը, ընդ որում այդ հերոսը չի կարողանում խոսել, քանի որ ըստ սյուժեի նրա լեզուն կտրել են, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մի օր Ուայթն ինձ դեր առաջարկեց «Գահերի խաղում», ես պատասխանեցի. «Ես չեմ փորձում լինել շոու բիզնեսում, ես աշխատում եմ լինել մարտական բիզնեսում: Իրական թվով արի հաջորդ մենամարտիս»: Այդ մի անգամն էր, երբ ես լսեցի սերիալի մասին: Ես երբեք կապ չեմ հաստատել «Խաղերի գահի» ներկայացուցիչների հետ, մի հավատացեք այն ամենին, ինչ լսում եք»,-ասել է Մաքգրեգորը:

Ֆենտեզի սերիալի վերջին, 8-րդ եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն սեպտեմբերին:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Ընթերցեք նաև. «Գահերի խա՞ղը», թե՞ հայոց պատմություն

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---