Արսեն Միրզոյանը կարող է ներկայացնել Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ում

Արսեն Միրզոյանը կարող է ներկայացնել Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ում

PanARMENIAN.Net - Ուկրաինայում բնակվող հայազգի երգիչ Արսեն Միրզոյանը «Ջերալդինա» երգով կպայքարի «Եվրատեսիլ-2017»-ում Ուկրաինան ներկայացնելու համար: Երգը նվիրված է համր կնոյի հանճարեղ դերասան Չարլի Չապլինի դստերը:

Արսեն Միրզոյանը անցել է ազգային ընտրության կիսաեզրափակիչ: Միրզոյանից բացի, Ուկրաինան ներկայացնելու իրավունքին հավակնում է ևս 23 երգիչ, հայտնում է «Ֆակտի ICTV»-ն:

Արսեն Միրզոյանի երգի ստեղծման գաղափարն առաջացել է Չապլինի Սբ Ծննդյան նամակի հիման վրա, որտեղ Չարլի Չապլինը դիմում է իր դստերը` Ջերալդինային:

Ուկրաինաբնակ երգիչ և երգահան Արսեն Միրզոյանը ծնվել է Զապորոժիեում: 20 տարեկանում նրան հրավիրել են ռոք խմբերից մեկում ելույթ ունենալու, իսկ հետագայում` «Տոտեմ» խմբում: 38-ամյա Միրզոյանը 4 ալբոմ ունի և 6 տեսահոլովակ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---