Երևանը՝ 2017-ի զբոսաշրջային մատչելի քաղաք՝ ըստ Momondo-ի![]() 31 հունվարի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական հայտնի Momondo որոնողական համակարգը Երևանը ներառել է2017թ. մատչելի զբոսաշրջային քաղաքների շարքում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժինը: Հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամսվա համար այցելության նախընտրելի քաղաքները: Երևան այցելելու համար խորհուրդ է տրվում ընտրել հունիս ամիսը: Նախընտրելի և մատչելի քաղաքների շարքում են հայտնվել նաև Բուլղարիայի Սոֆիա, ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո, Իռլանդիայի Բելֆաստ, Ուկրաինայի Լվով, Հունաստանի Կալամատա քաղաքները և այլն: Հեղինակները Երևանում պարտադիր այցելության վայրերից նշել են Հյուսիսային պողոտան, Օպերայի շրջակայքն ու Հանրապետության հրապարակը, ուր այցելուները կարող են հիանալ յուրօրինակ պարող շատրվաններով: Հայաստանի մայրաքաղաքն ընգրկվել է ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն տասնյակում: Վարկանիշը ներկայացվել է ըստ հյուրանոցների և վարձով բնակարանների որոնման և ամրագրման տվյալների 2016-ի նոյեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում: Նոյեմբերի տոներին նախընտրելի քաղաքների թոփ-10-ում էին Երևանը, Պրահան, Մինսկը, Տալլինը, Բաքուն, Թբիլիսին, Վիլնյուսը, Ռիգան, Հելսինկին և Լոնդոնը: Կարդաեք նաև՝ Երևանը 182-րդն է կյանքի որակի վարկանիշում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |