Երևանը 182-րդն է կյանքի որակի վարկանիշում

Երևանը 182-րդն է կյանքի որակի վարկանիշում

PanARMENIAN.Net - Բրիտանական Mercer ընկերությունը ներկայացրել է որակի կյանքի վերաբերյալ արդեն 18-րդ վարկանիշը:

230 քաղաք ընդգրկող վարկանիշով կյանքի համար լավագույն քաղաք է ճանաչվել Վիեննան, իսկ վատագույն` Բաղդադը: Վիեննային հաջորդում է շվեյցարական Ցյուրիխը, երրորդ տեղում նորզելանդական Օքլենդն է:

Երևանը զբաղեցրել է վարկանիշի 182-րդ հորիզոնականը` բարելավելով ցուցանիշը 1 կետով և առաջ անցնելով Թբիլիսիից (188-րդ) և Բաքվից (197-րդ հորիզոնական): Ընդ որում, 2013-ին Հայաստանի մայրաքաղաքը 180-րդն էր: 190-րդը վարկանիշում Մինսկն է, Մոսկվան 167-րդ տեղում է: Լավագույն հետխորհրդային քաղաքը Վիլնյուսն է (79-րդ հորիզոնական), Տալինն ու Ռիգան համապատասխանաբար զբաղեցրել են 79-րդ և 80-րդ հորիզոնականները:

Վարկանիշը կազմելիս ընկերությունը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային միջավայրը, անվտանգությունը, բնապահպանությունը, բժշկության և կրթության մակարդակը, սպառողական ապրանքների, պետական ծառայությունների, տրանսպորտի, կացարանի և զվարճանքների մատչելիությունը, գրում է ՌԲԿ-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---