ՄԱԿ-ը կոչ է անում սիրիական հակամարտության կողմերին բանակցել առանց նախապայմանների

ՄԱԿ-ը կոչ է անում սիրիական հակամարտության կողմերին բանակցել առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը դիմել է սիրիական հակամարտության կողմերին՝ կոչ անելով փետրվարի 20-ին Ժնևում կայանալիք բանակցությունների նոր փուլին մասնակցել առանց նախապայմանների:

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած հայտարարությունում, հաղորդում է RIA.ru-ն:

«Անվտանգության խորհրդի անդամներն հուսով են, որ միջսիրիական բանակցությունները կվերականգնվեն, աջակցում են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային ժնևյան բանակցությունները հնարավորինս արագ վերսկսելու հարցում և կոչ են անում հակամարտող կողմերին մասնակցել բանակցություններին առանց նախապայմանների»,-նշվում է հայտարարության տեքստում:

Նշվում է, որ հայտարարության նախագիծը նախապատրաստվել և ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկման է դրվել Ռուսաստանի նախաձեռնությամբ:

ՀՀ Կառավարությունը հունվարի 26-ի նիստում որոշել է գումար հատկացնել ԱԳՆ-ին սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---