Իսրայելում վախենում են, որ Թուրքիան կարող է օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը երկրների միջեւ հարաբերությունների թուլացման համար

PanARMENIAN.Net - «Ամերիկացի, թուրք եւ իսրայելցի ծովայինները Միջերկրական ծովում սովորում էին խուսափել հարվածներից: «Հրթիռը» զորավարժությունների ծրագրով չնախատեսված ճակատից եկավ: Երբ Հակաանվանարկման լիգան (Anti-Defamation League- ամերկյան հրեական կազամկերպություն) հայտարարեց, որ մեկուկես միլիոն հայերի ոչնչացումը «հավասար է ցեղասպանության», Անկարայի եւ Էխուդ Օլմերթի կառավարության դիվանագիտական հարաբերությունների խախտման վտանգ առաջացավ»,- գրում է իտալական Corriere della Sera թերթը:



Ինչպես նշում է թերթը, «Թել-Ավիվում արձակուրդից վերադարձել է Թուրքիայի դեսպանը, որպեսզի բացատրություններ պահանջի եւ հասնի ճնշման ներգործության հրեական կազմակերպության վրա: «Մենք պահպանում ենք ռազմավարական հարաբերությունները ոչ միայն Իսրայելի,- Jerusalem Post թերթին մեկնաբանել է իրադրությունը դիվանագետ Նամիկ Թանը,- այլեւ համաշխարհային հրեական համայնքի հետ: Թուրքական ժողովուրդը դրանց միջեւ տարբերություն չի տեսնում»:



Շիմոն Պերեսը, ով արդեն երկու ամիս է գտնվում է նախագահի պաշտոնում, խառնվել է, որպեսզի կարգավորի ճգնաժամը: Նա հեռախոսով զանգել է վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանին եւ դրա համար քննադատության է արժանացել այնպիսի լիբերալ հրատարակությունների կողմից ինչպես, Haaretz-ը: «Վերջինս` Բեն Գուրիոնի ամենահոյակապ աշակերտը, ով դեռ գտնվում է իշխանության ղեկին, հաստատել է Իսրայելի դիրքորոշումը եւ ընտրություն է կատարել հօգուտ realpolitik-ի, այլ ոչ թե բարոյական մաքրության»:



1996 թվականից Թուրքիան կապված է հրեական պետության հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագրով: Թուրքիան միակ մահմեդական պետությունն է, ով այդքան սերտ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ: Արիել Շարոնի եւ Էխուդ Օլմերթի կառավարությունները բավականին ակտիվ պաշտպանում են Թուրքիայի թեկնածությունը Եվրամիություն անդամակցելու հարցում, իսկ Էրդողանը ի պատասխան պաշտպանում է «Մագեն Դավիթ Ադոմ» կազմակերպության ընտրությունը Միջազգային Կարմիր Խաչի կոմիտե:



Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է Հակաանվանարկման լիգային, հայտարարելով, որ «պատմականորեն եւ իրավաբանորեն անհիմն է խոսել հայոց ցեղասպանության մասին» եւ որ, նրա կարծիքով, «անարդար է դիրքորոշումը Հոլոքոստի եւ նրա զոհերի նկատմամբ: Մենք հուսով ենք, որ այդ հայտարարությունը կուղղվի»: Անկարան եւս ցանկանում է թույլ չտալ ամերիկյան Կոնգրեսի կողմից օրենքի ընդունում այն մասին, որ Միացյալ Նահանգները ցեղասպանություն են հանարում հայերի սպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Մարտին իսրայելցի պատգամավորների մի խումբ անհաջող փորձ է կատարել Կնեսետում առաջարկություն քննարկման դնել, որը թույլ կտար, վերջին հաշվով, խորհրդարանական քննարկումներ անցկացնել զանգվածային սպանությունների հարցով:



Դեսպանը Թել-Ավիվում, գրում է Jerusalem Post-ը, հասկացրել է, որ իր երկիրը Օլմերթի կառավարությունից ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների վրա ճնշում է սպասում: Դիվանագետը պատմություն է ներկայացրել, որպեսզի բացատրի` ինչպես է նա պատկերացնում կապը Իսրայելի եւ հրեական կազմակերպությունների միջեւ: «Հենրի Կիսինջերը մի անգամ ասել է, որ նա առաջին հերթին ամերիկացի է, ապա պետքարտուղար, եւ վերջին հերթին միայն` հրեա: Գելդա Մեիրը պատասխանել է. «Գիտեք ինչ, մենք բառերը աջից ձախ ենք կարդում»: Հակաանվանարկման լիգան արդեն հայտարարել է, որ Կոնգրեսի հնարավոր բանաձեւը գնահատում է որպես «հակաարդյունավետ, հայերի եւ թուրքերի հաշտեցմանը խոչընդոտող»:



Որոշ իսրայելցի վերլուծաբաններ վախենում են, որ Էրդողանի կառավարությունը կցանկանա օգտագործել նախադեպը, որպեսզի թուլացնի հարաբերությունները երկու երկրների միջեւ: «Դա ոչ ծայրահեղական, սակայն, այնուամենայնիվ, մահմեդական նախարարների կառավարություն է,- մեկնաբանում է Բարի Ռուբինը Գերցլիում գտնվող դիվանգիտական կենտրոնից: -Թուրքական կառավարությունը կարող է օգտագործել նախադեպը որպես նախապայման եւ որպես դեմագոգիկ քայլ, որպեսզի ուժեղացնի իր դիրքերը երկրի ներսում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---