Աթենքը մեղադրում է Թուրքիային Հունաստանի օդային տարածքի բազմակի խախտումների մեջ

Աթենքը մեղադրում է Թուրքիային Հունաստանի օդային տարածքի բազմակի խախտումների մեջ

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին թուրքական 6 ինքնաթիռ 138 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը: Այդ մասին հայտնել է Աթենքի լրատվական ծառայությունը Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի վրա հղումով:

Թուրքական ինքնաթիռները խախատել են Հունաստանի օդային տարածքը փետրվարի 2-ի 7.43-ից մինչև 8.41-ը: Ութ թռիչք է կատարվել Իմիա և Կալոլիմնոս կղզիների տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Բոլոր թուրքական ինքնաթիռները զինված են և բոլոր դեպքերում նրանց թռիչքը կասեցվել է հունական կործանիչների կողմից»,-հայտնում է գլխավոր շտաբը:

Թուրքիան մշատպես խախտում է Հունաստանի օդային տարածքը, սակայն ոչ այս հաճախականությամբ: Խախտումները հաջորդեցին Հունաստանի ՊՆ ղեկավարի կողմից Իմիա կղզու տարածքում ծաղկեպսակի իջեցմանը ուղղաթիռից, որտեղ թուրք-հունական հակամարտության ժամանակ 21 տարի առաջ 3 հույն օդաչու է զոհվել:

Կամենոսը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են պատասխանել ցանկացած մարտահրավերի: «Հունաստանը խաղաղության է ձգտում: Սակայն, նրանք պետք է հասկանան, որ արևելյան տիպի կովբոյությունը Հունաստանի դեպքում չի անցնի»,-ասել է նա ANT1-ի եթերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---