Թուրքիայից էներգիայի արտահանումը 2016-ին նվազել է մոտ 28%-ով

Թուրքիայից էներգիայի արտահանումը 2016-ին նվազել է մոտ 28%-ով

PanARMENIAN.Net - 2016թ. զգալիորեն նվազել են Թուրքիայից էներգիայի արտահանման ծավալները:

2016-ին այդ ցուցանիշը կազմել էր 27 մլրդ 155 մլն դոլար՝ 2015թ. համեմատ նվազելով 28.2 տոկոսով, Hürriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

2015թ. էներգիայի արտահանման ընդհանուր արժողությունը կազմել էր 37 մլրդ 843 մլն 294 հզ դոլար:

Համաձայն արտաքին առևտրի վիճակագրության՝ 2016-ին Թուրքիայից բոլոր արտահանումների ընդհանուր արժեքը կազմել էր 198 մլրդ 601 մլն դոլար: Դրանից $27 մլրդ 155 մլն-ը ստացվել էր հանքային վառելիքի, հանքային յուղերի և դրանց թորման արդյունքում ձեռք բերված բոլոր տեսակի նյութերի արտահանումից:

Թուրքիայի էներգետիկ ռազմավարության և քաղաքականության հետազոտական կենտրոնի (TESPAM) նախագահ Օղուզհան Աքյեները նշել է, որ այս անկումը պայմանավորված է մասնավորապես նավթի և բնական գազի գների նվազմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---