«1000 դրամների» փոխանցման համար հաշվեհամար է բացվել

«1000 դրամների» փոխանցման համար հաշվեհամար է բացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամար:

«Այսուհետ բոլոր գործատուները և դրոշմանիշային վճար ինքնուրույն կատարող անձինք 1000-ական դրամները պետք է փոխանցեն վերոնշյալ հաշվեհամարին»,- հաղորդում է ԿԲ կայքը:

Վճարումների մասին հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել սպասարկող բանկերին, որոնց Կենտրոնական բանկը 27.01.2017 թ. շրջաբերական նամակով ծանուցել է Ֆինանսների նախարարության կողմից բացված հաշվեհամարի վերաբերյալ:

Շուտով պատրաստ կլինի նաև Զինվորների ապահովագրության հիմնադրամի կայքը, որի միջոցով հնարավոր կլինի կատարել նվիրաբերություն, ծանոթանալ Հիմնադրամի գործունեությանը, տեղեկանալ ինչպես պարտադիր վճարումներ, այնպես էլ նվիրաբերություններ կատարելու կարգի մասին, տեսնել Հիմնադրամի կողմից հավաքագրված ընհանուր գումարը, զինվորներին տրամադրված հատուցումները, ինչպես նաև հավաստիանալ, որ Հիմնադրամին փոխանցվել է դրոշմանիշային վճարը՝ մուտքագրելով համապատասխան ՀԾՀ-ն կամ կազմակերպության ՀՎՀՀ-ն:

Խորհրդարանը դեկտեմբերի 15-ին երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 84 կողմ, դեմ 4 և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---