«Գահերի խաղի» երկրպագուները` նոր եթերաշրջանի հավանական զոհերի մասին

«Գահերի խաղի» երկրպագուները` նոր եթերաշրջանի հավանական զոհերի մասին

PanARMENIAN.Net - Sports Betting Experts կայքի աշխատակիցները հարցում են անցկացրել «Գահերի խաղը» հեռուստասերիալի 10.000 երկրպագուների շրջանում և կազմել են այն կերպարների վարկանիշը, որոնք, ըստ հեռուստադիտողի, կզոհվեն նախագծի 7-րդ եթերաշրջանում:

Ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Տեոն Գրեյջոյը: Այս հերոսին մահ է գուժում հարցման մասնակիցների 14%-ը: Երկրորդ տեղում է Մելիսանդրան` 8%-ով: 3-րդը Դավոս Սիվորտն է, 4-ը` Ջորահ Մորմոնտը, գրում է Lenta.ru-ն Entertainment Weekly-ի վրա հղումով, որը Sports Betting Experts-ի գործընկերն է:

Բացի այդ, սերիալից դուրս մնալուն հավականում են նաև Ջեյմս և Սերսեյա Լանիսթերները, ինչպես նաև Էուրոն Գրեյջոյը:

Ֆենտեզի սերիալի վերջին, 8-րդ եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն սեպտեմբերին:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Ընթերցեք նաև. UFC չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հերքել է հնարավոր մասնակցությունը «Գահերի խաղին»

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---