Մացուև. Արամ Խաչատրյանը մեծ ավանդ ունի համաշխարհային արվեստում

Մացուև. Արամ Խաչատրյանը մեծ ավանդ ունի համաշխարհային արվեստում

PanARMENIAN.Net - Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան նվեր է ստացել աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրին: Կոմպոզիտորի կիսանդրին տեղադրվել է կոնսերվատորիայի Մեծ դահլիճի նախասրահում:

Քանդակի հեղինակը Հայաստանի վաստակավոր նկարիչ, Մոսկվայի նկարիչների ﬕության անդամ, քանդակագործ Միքայել Սողոյանն է: Նվիրատվությունն արել է Արﬔն Սադգյանը:

«Մեր նշանավոր կոմպոզիտորները, դիրիժորները, կատարողները մարﬓավորում են արդեն տարբեր երկրների համատեղ պատմությունը, որը ﬔզ պետք է ﬕավորի ներկայում և ապագայում»,- կիսանդրու բացման արարողության ժամանակ նշել է Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Ըստ նրա` հայ և ռուս ժողովուրդների խորհրդանշական միասնության մասին է վկայում նաև այն փաստը, որ Խաչատրյանի ևս ﬔկ կիսանդրի տեղադրվելու է Երևանում:

Քանդակագործ Միքայել Սողոյանի խոսքով` կիսանդրու ստեղծման գաղափարի ոգեշնչողը դաշնակահար Դենիս Մացուևն էր, որը ևս ներկա է գտնվել բացման արարողությանը: Մացուևն ասել է, որ Խաչատրյանը մեծ ավանդ ունի համաշխարհային արվեստում:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ «յուրաքանչյուր ժողովուրդ ունի այնպիսի անուններ, որոնք ինչպես աստղերը երկնքում, լուսավորում են սերուդների ուղին: «Արամ Խաչատրյանի անունն իրավամբ արժանի տեղ է զբաղեցնում անունների այդ հսկայական աստղաբույլում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---