NCAA. Մայք Հակոբյանը 36 միավոր է վաստակել «Սուֆֆոլկի»-ի համար՝ «Ռիվիերի» դեմ խաղում

NCAA. Մայք Հակոբյանը 36 միավոր է վաստակել «Սուֆֆոլկի»-ի համար՝ «Ռիվիերի» դեմ խաղում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ուսանողական լիգայի՝ NCAA-ի հերթական տուրում «Սուֆֆոլկ»-ը 86-62 հաշվով առավելության է հասել «Ռիվիեր» ակումբի նկատմամբ: Մայք Հակոբյանը (Սուֆֆոլկ) խաղադաշտում անկացրել է 30 րոպե և վաստակել 36 միավոր:

«Վինտվորտ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 71-47 հաշվով առավելության է հասել «Իստերն Նազարին» ալումբի նկատմամբ: Մեթ Վարդանյանը խաղադաշտում անցկացրել է 22 րոպե և վաստակել է 6 միավոր:

«Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 63-87 հաշվով պարտություն է կրել «Ալբերտուս Մագնուս» ակումբից: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 20 րոպե և վաստակել 2 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 66-53 հաշվով ահղթել է «Բելոիտ» ակումբին: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրել է 15 րոպե և վաստակել է 6 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 82-65 հաշվով հաղթել է «Նորթ Կարոլինա» ակումբի նկատմամբ: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 15 րոպե և վաստակել է 9 միավոր:

Թուրքիայի առաջնության 14-րդ տուրում, Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» 106-67 հաշվով առավելության է հասել «Իստանբուլ ԲԲ»-ի նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 18 րոպե և վաստակել 6 միավոր: 16-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» գտնվում է 2-րդ հորիզոնականում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---