«Լա Լա Լենդն» ու «Գահերի խաղը»` ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակակիրներ

«Լա Լա Լենդն» ու «Գահերի խաղը»` ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակակիրներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ ռեժիսորների գիլդիան (DGA) հայտարարել է իր մրցանակի դափնեկիրների անունները: «Գեղարվեստական ֆիլմում ականավոր ռեժիսորական նվաճումների» համար մրցանակը ստացել է «Լա Լա Լենդի» ռեժիսոր Դեմիեն Շազելը:

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի 69-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին Լոս Անջելեսում: Հաղթողները մրցանակ են ստացել ոսկե ռեժիսորական բազկաթոռի տեսքով:

Գլխավոր ռեժիսորական դեբյուտի համար պարգևը հանձնվել է Հարթ Դևիսին, որը նկարահանել է «Առյուծը» ֆիլմը: Դրամատիկ սերիալում ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը շնորհվել է «Գահերի խաղը» սերիալի էպիզոդներից մեկի ռեժիսոր Միգել Սապոչնիկին: Կատակերգության ժանրում լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բեքքի Մարտինը` «Փոխնախագահը» սերիալի էպիզոդի համար, գրում է ՌԲԿ-ն:

Հունվարի 29-ին «Լա Լա Լենդ» մյուզիքլը նվաճել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի գլխավոր մրցանակը: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բեվերլի Հիլզում:

ԱՄՆ ռեժիսորների գիլդիան և ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան կինոյի բնագավառի առաջատար կազմակերպություններ են, որոնք ի հայտ են բերում կինոյի մասնագետների տրամադրվածությունները «Օսկարի» մրցանակաբաժշխությանն ընդառաջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---