ԶԼՄ-ներ. Էր Ռիադը հրթիռակոծվել է 6 փետրվարի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հրթիռային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադին: Ըստ տեղեկությունների, «Բորկան-1» հրթիռը խոցել է քաղաքից դեպի արևմուտք գտնվող Մազախիմիա ռազմակայանը: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, գրում է Lenta.ru-ն «Ալ Մասդար» պարբերականի վրա հղումով, որը լույս է տեսնում ԱՄԷ-ում: Սաուդյան իշխանությունները հերքումով են հանդես եկել` հայտարարելով, որ դղրդոցն ու բռնկումները լոկալ երկրաշարժի կամ երկնաքարի անկման հետևանք են: Ըստ որոշ տվյալների, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Ըստ ապստամբ հուսիթների, հրթիռը, որը խորհրդային արտադրության P-17 արտահանման համար նախատեսված տարբերակի ձևափոխված տեսակն է, արձակել են Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ նախկին զինվորականները: Սա առաջին հարվածը չէ Սաուդյան Արաբիային: 2016-ի սեպտեմբերին «Բորկան-1» հրթիռն արդեն թիրախ էր խոցել սաուդյան Տաիֆ քաղաքում: Դրանից հետո հուսիթները հայտարարել էին, որ հաջորդ թիրախն Էր Ռիադն է լինելու: Սաուդյան Արաբիան գլխավորում է կոալիցիան, որը փորձում է Եմենում իշխանության բերել նախկին սուննի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին: Նրան դիմակայում է հուսիթների մարտական թևը` «Անսար Ալլահ» շիաների շարժումը և բանակի այն մասը, որը հավատարիմ է նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին: Երկրում նաև ակտիվ են ահաբեկչական խմբավորումները, այդ թվում ԻՊ-ն, «Ալ Քայիդան»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |