Հայաստանի 23 ընկերություն կմասնակցի «Պրոդ Էքսպո-2017»-ին Մոսկվայում

Հայաստանի 23 ընկերություն կմասնակցի «Պրոդ Էքսպո-2017»-ին  Մոսկվայում

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի 23 ընկերություն մեկ միասնական տաղավարով փետրվարի 6-10-ը Մոսկվայում մասնակցում է «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը:

Մեր ընկերությունները ցուցադրում են մրգային և բանջարեղենային պահածոներ, հյութեր, ալկոհոլային խմիչքներ, կաթնամթերք, մսամթերք և ձկնամթերք։

2016-ին նույն ցուցահանդեսի մասնակցությունից հետո հայկական ընկերությունները նոր գործարար կապեր են ձեռք բերել, երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր կնքել մատակարարների հետ և նկատելիորեն մեծացրել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան:

«Օգտագործելով օտարերկրյա մեծածախ գնորդներին հանդիպելու այս արդյունավետ միջոցը, հայկական սննդարդյունաբերողներն անցած տարի հանդիպել են մոտ 600 հնարավոր գնորդի, այդ թվում` հանրաճանաչ առևտրային ցանցերի ներկայացուցիչների։ Նոր գործնական կապերի շնորհիվ, մոտ 186 մլն դրամի չափով արտահանման պայմանագրեր են կնքվել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը:

Հայկական ընկերությունները ցուցահանդեսի շրջանակում մասնակցում են նաև մրցույթների, հաղթում տարբեր անվանակարգերում, ինչը նույնպես ապրանքանիշերի ճանաչելիությունն ընդլայնելու, նոր գործընկերների ուշադրությունը գրավելու և արտահանումը խթանող միջոց է։

Սննդի, խմիչքների և սննդային հումքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը խոշորագույններից է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում, որին 2016-ին մասնակցել է մոտ 2000 կազմակերպություն՝ ավելի քան 67 երկրից, այցելել է ավելի քան 55 000 մարդ, այդ թվում՝ գնորդ և մատակարար խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---