Վրաստանի նախագահ. ՌԴ հետ հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են

Վրաստանի նախագահ. ՌԴ հետ հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են

PanARMENIAN.Net - Վրաստանի և ՌԴ հետ հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նույն ռեժիմում են, ինչ նախկինում, այսինք` ռազմավարական համբերության ռեժիմում, որն ունի իր բարդ կողմերը: Ես նկատի ունեմ ռազմավարական համագործակցության մասին այն համաձայնագրերը, որոնք ձևակերպվել են Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի հետ և դրանք շատ խնդրահարույց են: Մենք խոսում ենք այդ մասին բոլոր միջազգային հարթակներում»,-ասել է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին: Հայտարարվել էր, որ 2017-ի փետրվարի սկզբին Պրահայում տեղի կունենա Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հանդիպումը: Ըստ Վրաստանի ներկայացուցչի, Թբիլիսին պատրաստ է շարունակել երկխոսությունը գործնական հարցերի շուրջ, ինչպես նաև ժնևյան միջազգային բանավեճերը: Նա նաև նշել է, որ վրացական կողմն «ունի քաղաքական կամք և պատրաստակամություն»:

Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու ՌԴ միջև: Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:

Երկխոսությունը ՌԴ և Վրաստանի միջև վարում են Վրաստանի նախագահի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գխով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---