Թրամփ. Թուրքիան ԱՄՆ ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը 8 փետրվարի 2017 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարն ու երկկողմ հարաբերությունները, հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Զրույցը տևել է 45 րոպե: «Նախագահ Թրամփը խոսել է Էրդողանի հետ ԱՄՆ և Թուրքիայի վաղեմի ու սերտ հարաբերությունների և ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարին հավատարմության մասին»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է Թուրքիային որպես իր ռազմավարական գործընկեր ու ՆԱՏՕ-ի գծով դաշնակից: Նա ողջունել է Թուրքիայի ավանդը ԻՊ դեմ պայքարում: Հունվարի վերջում Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Թրամփի հետ` առողջացնելու համար թուրք-ամերիկայն հարաբերությունները: Նա նշել էր, որ մտադիր է քննարկել նրա հետ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը, որին Անկարան պատասխանատու է համարում 2016-ի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |