Առանց Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության դե-յուրե ճանաչման, հայ-թուրքական սահամանը փակ կմնա

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանի բացման հետ ոչինչ չի փոխվի: Բաց սահմանը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արդյունքը պետք է լինի եւ այդ առումով ես համոզված եմ, որ մեր ԱԳՆ-ն ճիշտ ճանապարհով է գնում»,-այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է դիվանագետ եւ պատմաբան Արա Պապյանը: Նրա խոսքերով, առանց Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության դե-յուրե ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման սահմանը փակ կմնա: «Այո, Թուրքիան ասում է, որ ճանաչել է անկախ Հայաստանը 1992 թվականի սկզբին, սակայն այդ ճանաչումը եղել է դե-ֆակտո: Չի կարելի մոռանալ նաեւ անվտանգության հարցերի մասին: Այն դեպքում, եթե սահմանի մասին հարցը լուծվի արբիտրաժային որոշման համաձայն, Հայաստանը կարող է ՄԱԿ-ի ԱԽ-ում հարց բարձրացնել Հայաստանին սահմանակից Թուրքիայի գավառների ապառազմականացման մասին, ինչը ենթադրում է նաեւ միջազգային դիտորդների ներկայություն, որով կբացառվեն ռազմական գործողությունները Հայաստանի դեմ»,-ընդգծել է հայ պատմաբանը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ոչ պակաս վտանգ է ներկայացնում նաեւ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին, «որով Թուրքիան կարող է էշելոններով զենք մատակարարել Հայաստանին: Հայաստանին էլ ինչ-որ մեկը զենքով կապահովի: Իսկ որքան շատ զենք լինի տարածաշրջանում, այնքան ավելի հնարավոր է դառնում պատերազմը: Տարածաշրջանի կայունության մեջ շահագրգռված են բոլորը, Թուրքիայից բացի, որը մինչ այժմ չի կարողանում իր ինքնությունը գտնել եւ սարսափելի վախենում է կորցնել տարածքների մի մասը: Երկրի տարածքային ամբողջականության մասին արհեստականորեն պահպանվող գաղափարը վաղ թե ուշ կհանգեցնի պետության փլուզմանը»,-ասել է Պապյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---