ՊԵԿ. Անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը ՀՀ պարզեցվել է![]() 13 փետրվարի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգերի ավտոմատացման և դյուրինացման նպատակով փետրվարի 13-ից գործարկել է մաքսային մուտքի անդորրագրի համակարգը: «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակում ներդրված համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը հաշվառելու և անհրաժեշտության դեպքում առաջացած պարտավորությունները վճարելու համար նախկինում կիրառվող ապրանքի հայտարարագրի ներկայացման փոխարեն կիրառել ավելի պարզ մեխանիզմ։ Այսուհետ ֆիզիկական անձը կարող է ներկայացնել ուղևորային հայտարարագիր, որի հիման վրա մաքսային աշխատակիցը կհաշվառի և կհայտնի մաքսային վճարների առկայության ու չափի մասին։ «Ընթացակարգերը պարզեցվել են ավելի քան 5 անգամ. եթե նախկինում ֆիզիկական անձը պարտավոր էր 54 դաշտից բաղկացած բեռնամաքսային հայտարարագիր լրացնել, որը նախատեսված է խոշոր բիզնեսի համար, ապա այսուհետ՝ ընդամենը 11 դաշտից բաղկացած մուտքի անդորրագիր: Այսինքն՝ ֆիզանձը տարանջատվել է կազմակերպությունից»,-նշել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը: Նոր համակարգի միջոցով է իրականացվում նաև Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծվող և վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի դիտարկմամբ, կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակում կոմիտեն շարունակելու է կատարելագործել հարկային և մաքսային գործընթացները՝ հիմքում դնելով թափանցիկությունը, դյուրինությունն ու ժամանակի տնտեսումը: Ներդրված մաքսային մուտքի անդորրագրերի մշակման համակարգը հնարավորության կտա ֆիզիկական անձանց կողմից ուղևորային հայտարարագրի հիման վրա պարզեցված եղանակով իրականացնել ապրանքների և մաքսային վճարների հաշվառում։ 2017թ.-ին գործարկվելու է նաև ռիսկերի կառավարման նոր համակարգ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |