Հայաստանը դե-ֆակտո վաղուց է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը փաստացի վաղուց է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Դրա ապացույցն է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնակալման արարողությանը: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն այլընտրանք չունի»,-ընդգծել է նա: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը դե-յուրե ճանաչելուն, ապա Սողոմոնյանը հիշեցրել է, որ Ռ.Քոչարյանը հայտարարել էր, թե հայկական կողմը կդիտարկի այդ տարբերակը, եթե բանակցային գործընթացը փակուղի մտնի:



Միեւնույն ժամանակ Սողոմոնյանը եւս մեկ անգամ նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը լավագույնն է: «Հակամարտության լուծումն այլ միջազգային ատյաններ տեղափոխելը սխալ է: Համանախագահների առաջիկա այցը կարող է մերձեցնել կողմերի դիրքորոշումները»,-գտնում է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---