ՀՀ-ում ապաստանած թալիշ լրագրող. «Փախել եմ Ադրբեջանից՝ մահից խուսափելու համար»

ՀՀ-ում ապաստանած թալիշ լրագրող. «Փախել եմ Ադրբեջանից՝ մահից խուսափելու համար»

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին մասնակցում է նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, որը օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումների, նրանց իրավունքների ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում:

Իր ելույթում Միրզոևը նշել է. «Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ Ադրբեջանում, նրանք զրկված են ԶԼՄ-ներում իրենց խնդիրները արծարծելու հնարավորությունից։ Վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ այլ երկրներ։

Թալիշները բանտարկվում և բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում: Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Կարծում եմ Հայաստան գալով չեմ սխալվել»։

Երևանում անցկացվում է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս, որի ընթացքում հայաստանյան և օտարերկրյա փորձագետները կանդրադառնան Արցախյան պատերազմին, կներկայացնեն 1992թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված իրենց վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---