Ապրիլի 23-ին Նյու Յորքում հազարավոր մարդիկ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին Նյու Յորքում հազարավոր մարդիկ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին հազարավոր մարդիկ կհավաքվեն Նյու Յորքի Թայմս սքվեր հրապարակում` հարգելու համար անմեղ զոհերի հիշատակը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը:

Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ ապրիլին, որը Ցեղասպանությունների մասին իրազեկման ամիս է հայտարարված, կհարգեն նաև Հոլոքոսթի զոհերի, ինչպես նաև նորագույն պատմության այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը, գրում է The Armenian Weekly-ին:

Միջոցառումը բաց է լինելու, ցանկացած մարդ կարող է միանալ և իր հարգանքի տուրքը տալ 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին, որոնք սպանվել են 1915-ին Օսմանյան կայսրությունում:

Ելույթներով հանդես կգան հայտնի դերասաններ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և հումանիստներ: 2017-ի միջոցառման թեման է` «Թուրքիան պատասխանատու է Ցեղասպանության համար. Անհերքելիի ժխտումը հանցագործություն է»:

Ամեն տարի ապրիլին մոլորակի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ են դուրս գալիս փողոց` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---