Օտարերկրացիները ՀՀ մուտքի համար կվճարեն նաև անկանխիկ. Նախագիծ կպատրաստվի16 փետրվարի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Օտարերկրացիները ՀՀ մուտքի վիզայի համար կկարողանան վճարել նաև անկանխիկ եղանակով: Կառավարության փետրվարի 18-ին նիստում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել: «Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդություններ, մասնավորապես, ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիր տրամադրելիս դիմում-հարցաթերթիկների լրացումը ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով ՀՀ ոստիկանությանը հանձնարարում եմ մեկշաբաթյա ժամկետում՝ քննարկելով շահագրգիռ մարմինների հետ՝ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկների լրացնելու պահանջը սահմանային անցակետերում», - ասել է վարչապետը, մեջբերում է Aysor.am-ը: Նա ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է քննարկել ու ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ: 2017-ի առաջին կեսում կառավարությունը նախատեսում է ներդնել զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշներ՝ 5 տարվա ընթացքում առնվազն եռապատկելով զբոսաշրջիկների թիվը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |