Կիմ Չեն Ինի եղբոր սպանության մեջ կասկածվող երկրորդ կինը ձերբակալվել է

Կիմ Չեն Ինի եղբոր սպանության մեջ կասկածվող երկրորդ կինը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Փետրվարի լույս 16-ի գիշերը Մալայզիայում ձերբակալվել է ՀԿԺՀ առաջնորդ Կիմ Չեն Իմի եղբոր` Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող երկրորդ կինը: Այդ մասին հայտնել է թագավորական ոստիկանությունը:

Ձերբակալվածն Ինդոնեզիայի անձնագիր ունի: Առաջին ձերբակալվածը Վիետնամի քաղաքացիություն ուներ: Երկուսին էլ հաջողվել է նույնականացնել Կուալա Լումպուրի օդանավակայանում տեղադրված տեսախցիկների տեսագրության շնորհիվ, որտեղ էլ սպանվել է Իմ Չեն Նամը, գրում է «Վեդոմոստին» CNN-ի վրա հղումով:

ՀԿԺՀ ղեկավարի եղբայրը` Կիմ Չեն Նամը, որը հիմնականում արտերկրում էր ապրում և հայտնի էր Հյուսիսային Կորեայում նախագահի պաշտոնի ժառանգականության դեմ հրապարակային ելույթներով, սպանվել է փետրվարի 13-ին Մալայզիայի օդանավակայանում: Ենթադրվում է, որ նրան թունավորել են Կուալա Լումպուրի օդանավակայնում գլխաշորի կամ սփրեյի միջոցով: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Սպանությունը 2 կին է կատարել, որոնք իբր Հյուսիսային Կորեայի լրտեսներ են:

Առաջին ձերբակալվածը դատարանի առջև կկանգնի փետրվարի 16-ին:

Ձերբակալվել է նաև երկրորդ կասկածյալի ընկերը, որը Մալայզիայի քաղաքացի է, հայտնել է ChannelNewsAsia հեռուստաալիքը ոստիկանությունում աղբյուրի վրա հղումով: Պաշտոնապես ոստիկանության տեսուչ Հալիդ Աբու Բաքարը հայտարարել է, որ ձերբակալության պահին կասկածյալը մենակ է եղել: Քննությունը շարունակում է ևս մի քանի օտարերկրացիների հետախուզումը:

Հարավային Կորեայի Ազգային ժողովի հետախուզական կոմիտեի նախագահ Լի Չխոլ Ուն ճեպազրույցում հայտարարել էր, որ Կիմ Չեն Ինի եղբոր վրա ասիական արտաքինով 2 կին է հարձակվել: Մալայզիայի ոստիկանությունը դեռ մանրամասներ չի հայտնել նրա մահվան հանգամանքների մասին:

Կիմ Չեն Նամի վրա հարձակվողներին 5 վայրկյան է պահանջվել նրան թունավորելու համար: Կանանցից մեկը նրա առջև է կանգնել, երբ Կիմ Չեն Նամը փորձել է անցնել չվերթին գրանցվելու սեղանի մոտ, և շեղել է նրա ուշադրությունը: Երկրորդն արագ հետևից բռնել է նրա, թեթևակի խեղդելով, և սահուն շարժումով թույնն է գործի դրել: Կիմ Չեն Նամը հասցրել է օգնություն խնդրել օդանավակայանի աշխատակցից և ասել, որ նրա վրա են հարձակվել հետևից: Այդ պահին նա ուշաթափության եզրին էր: Բուժկետում ցնցումներ են սկսվել, իսկ «շտապ օգնության» մեքենայում նա արդեն մահացել է:

Կիմ Չեն Ինն ու Կիմ Չեն Նամը Հյուսիսային Կորեայի հանգուցյալ բռնապետ Կիմ Չեն Իրի որդիներներն են տարբեր կանանցից: Կիմ Չեն Նամը բազմիցս է ասել, որ շահագրգռված չէ ժառանգելու նախագահի պաշտոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---