Երևանի դպրոցներում ավելի քան 200 սիրիահայ է սովորում![]() 17 փետրվարի 2017 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 200 սիրիահայ երեխա սովորում է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ արտադպրոցական տարիքի երեխաներն արտոնյալ հիմունքներով ընդունվում և անվճար հաճախում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ: Սիրիահայերն ակտիվորեն մասնակցում են նաև մշակութային տարբեր միջոցառումների՝ ինտեգրվելով մայրաքաղաքի հասարակական կյանքին: Քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի հետ շարունակում է մայրաքաղաքում բնակվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը: Այդ համատեքստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է վերոնշյալ վարչական շրջաններում բնակվող սիրիահայ ընտանիքներ և, նախապես ուսումնասիրած լինելով նրանց կարիքները, տրամադրել համապատասխան աջակցություն: Սիրիայից Հայաստան ներգաղթյալների թիվը շուրջ 22.000 է, որոնց մոտ 90-95%-ն ապրում է մայրաքաղաքում: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերում ներգրավված են նաև մի շարք հասարակական կառույցներ: Այսպիսով հնարավորություն է ընձեռվում տարեկան մոտ 3-4 հազար կարիքավոր ընտանիքի ներառել սոցիալական տարբեր ծրագրերում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |