Գեղարքունիքի Վահան գյուղում երկրաշարժ է եղել18 փետրվարի 2017 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:15-ին (Գրինվիչի ժամանակով` 06:15) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.530 և արևելյան երկայնության 45.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սևան քաղաքից 27 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ: Փետրվարի 16-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանագոտում, Բավրա գյուղի մերձակայքում: 2.5 մագնիտուդով երկրաշարժը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:36-ին (Գրինվիչի ժամանակով` 09:36-ին) հյուսիսային լայնության 41.150 և արևելյան երկայնության 43.910 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 10 կմ դեպի հյուսիս-արևելք): Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |